ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է հարձակվող Կիլիան Մբապեի՝ փարիզյան թիմում մնալու մասին:
Մասնագետի խոսքով՝ 23-ամյա ֆրանսիացին մոլորակի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է.
«Կարծում եմ՝ ՊՍԺ-ն Մբապեին համոզեց մնալ՝ դրա համար ունենալով բոլոր ռեսուրսները: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, բայց միևնույն ժամանակ ես չեմ կարծում, թե Մբապեն նա է, ով ծրագիր է մշակել, որի համաձայն ես պետք է հեռանայի Փարիզից: Ղեկավար անձինք, տվյալ դեպքում՝ նախագահը, պետք է որոշում կայացնեին՝ թիմի համար ամենանպաստավոր տարբերակը նոր ծրագրի ստեղծո՞ւմն էր, թե՞ ոչ»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում Infobae-ն:
Հիշեցնենք՝ հուլիսի 7-ին հայտնեց 50-ամյա արգենտինացի մասնագետի պաշտոնանկության մասին: