Ռուս թենիսիստուհի Դարիա Կասատկինան հաղթել է Սան Խոսեում ընթացող WTA մրցաշարի մեկնարկային տուրում։
Կասատկինան երեք սեթում գերազանցել է Ուիմբլդոնի գործող չեմպիոն, ղազախստանցի Ելենա Ռիբակինային՝ 1:6, 6:2, 6:0: Հանդիպումը տևել է 1 ժամ 41 րոպե։
Հաջորդ տուրում Կասատկինան կխաղա ամերիկացի Թեյլոր Թաունսենդի հետ։
WTA. Սան Խոսե (ԱՄՆ)
Առաջին փուլ
Դարիա Կասատկինա (Ռուսաստան, 7) — Ելենա Ռիբակինա (Ղազախստան) — 1:6, 6:2, 6:0.