ՊՍԺ-ի նորեկ Հուգո Էկիտիկեն խոստովանել է, որ իրեն ոգեշնչել է հարձակվող Կիլյանամ Մբապեի կարիերան։
20-ամյա ֆրանսիացին փարիզցիներին այս ամառ է միացել «Ռեյմսից»։
«Մբապեն ինձ համար ոգեշնչման աղբյուր է, խաղացող, ում փորձում ենք նմանվել ես և ֆուտբոլիստների հաջորդ սերունդը, քանի որ նա իդեալական կարիերա ունի», — Էկիտիկեի խոսքերն է մեջբերում Le Parisien-ը։
2021/22 մրցաշրջանում Էկիտիկեն «Ռեյմսի» կազմում անցկացրել է 27 հանդիպում, որոնցում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































