«Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է տեղափոխվել «Մարսել», հայտնում է La Provence-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիական ակումբը մոտ է 33-ամյա չիլիացու հետ պայմանագրի պայմանների շուրջ համաձայնության գալուն։
Նշվում է, որ հարձակվողը «Մարսել» տեղափոխվելու համար պետք է իտալական ակումբի հետ համաձայնության գա մինչև 2023 թվականի հունիսի 30-ը նախատեսված պայմանագիրը խզելու համար։
Նախորդ մրցաշրջանում Սանչեսը բոլոր մրցաշարերում անցկացրած 38 խաղում դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
























































