ՊՍԺ-ն մինչմրցաշրջանային խաղում հաղթել է ճապոնական «Գամբա Օսակային»։
Հուլիսի 25-ին կայացած հանդիպումն ավարտվել է 6։2 հաշվով՝ հօգուտ փարիզեցիների։
Հաղթողների կազմում դուբլի հեղինակ դարձավ Նեյմարը, ևս մեկական գոլ խփեցին Լիոնել Մեսսին, Կիլիան Մբապեն, Պաբլո Սարաբիան և Նունո Մենդեսը։
Նախորդ խաղում ՊՍԺ-ն 3-0 հաշվով հաղթել էր ճապոնական մեկ այլ թիմի՝ «Ուրավա Ռեդսին»։
























































