Ռուս թենիսիստ Կարեն Խաչանովին թալանել են Համբուրգում կայացած մրցաշարի ժամանակ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Գերմանիայի իր աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողոպտիչները թալանել են ռուս թենիսիստի հյուրանոցի համարը՝ չհրկիզվող պահարանից գողանալով ամեն ինչ։
Այժմ միջոցներ են ձեռնարկվում կողոպտիչներին հայտնաբերելու ուղղությամբ։
Նշենք, որ հինգշաբթի օրը՝ հուլիսի 21-ին, Կարեն Խաչանովը Համբուրգի մրցաշարի 2-րդ տուրում պետք է խաղա իտալացի Ֆաբիո Ֆոնինիի հետ։