Կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, որը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», մեկնաբանել է իր տրանսֆերը։
«ՄՅՈՒ-ն յուրահատուկ ակումբ է, չեմ համբերում՝ երբ եմ սկսելու նոր թիմում ելույթներս։ Շատ անգամներ եմ պատիվ ունեցել խաղալու «Օլդ Թրաֆորդում», բայց ՄՅՈՒ-ում խաղալը հիանալի զգացողություն է։ «Այաքսում» Էրիկ տեն Հագի աշխատանքը տեսել եմ ու գիտեմ, թե ինքն ու իր աշխատակիցներն ամեն օր ինչ մակարդակի պատրաստություն են անցկացնում։
Ակնհայտ է, որ նա ֆանտաստիկ մարզիչ է։ Ես դեռ մեծ ամբիցիաներ ունեմ ֆուտբոլում, գիտեմ, որ կարող եմ շատ բանի հասնել, և սա իդեալական շարունակություն է իմ ուղուն»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։
























































