Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերջերս մասնակցել է ակումբի նոր տնային մարզաշապիկի ներկայացմանը, հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, մանկունիացիները 30 վայրկյան տևողությամբ հոլովակ են պատրաստել, որին մասնակցել են ինչպես Ռոնալդուն, Մարկուս Ռեշֆորդը, այնպես էլ մի շարք այլ ֆուտբոլիստներ։
Սակայն հոլովակի շնորհանդեսը հետաձգվում է Ռոնալդուի՝ մեկ այլ ակումբ հնարավոր տեղափոխության պատճառով։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն բաց է թողել թիմի վերջին մարզումները և չի մեկնի մինչմրցաշրջանային հավաքի։
























































