«Բիրմինգհեմի» կիսապաշտպան Յուդ Բելինգհեմը հայտնվել է եվրոպական մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։
Սակայն, ըստ աղբյուրի, խաղացողի տրանսֆերի հիմնական հավակնորդներն են «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Չելսին»: Այս ձմեռ մանկունյանցիները պատրաստ էին վճարել 30 միլիոն ֆունտ ստերլինգ 16-ամյա կիսապաշտպանի համար: Այժմ The Sun-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Չելսին» մտադիր են «Բիրմինգհեմին» առաջարկել 35 միլիոն ֆունտ գումար և ևս 15 միլիոն ֆունտ ստերլինգ բոնուսներ: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնան» և «Ռեալը»։
Չեմպիոնշիփի ընթացիկ մրցաշրջանում Բելինգհեմը մասնակցել է 28 հանդիպման, խփել 4 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում: