ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն մեկնաբանել է իր նշանակումը փարիզյան ակումբում։
«Լուիս Կամպոսի ներկայությունը ՊՍԺ-ում շատ կարևոր էր, և հետո նախագահի հետ մտքերի փոխանակումը ստիպեց ինձ ընդունել ՊՍԺ-ի մարզչի պաշտոնը մեծ խոնարհությամբ, բայց նաև մեծ վճռականությամբ:
Ես պատրաստվում եմ խոսել բոլոր խաղացողների հետ: Նման կազմը կառավարելը արտոնություն է: Մենք պետք է ունենանք ընդհանուր նախագիծ՝ առանց փոխզիջումների։ Ես փոփոխություններ չեմ պատրաստվում անել, գիտեմ, որ համընդհանուր աջակցություն եմ ստանալու։ Եթե որևէ խաղացող չմասնակցի մեր նախագծին, նա պարզապես կհեռացվի»,- ասել է Գալտիեն մամուլի ասուլիսի ժամանակ։
Քրիստոֆ Գալտիեն պայմանագիր է կնքել փարիզյան ակումբի հետ, որն նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։
























































