ՊՍԺ-ն հետաքրքրված է «Սասուոլոյի» հարձակվող Ջանլուկա Սկամակայի ծառայություններով։
Le Parisien-ը հայտնում է, որ փարիզեցիները 23-ամյա իտալացի ֆուտբոլիստի համար 50 մլն եվրո կվճարեն։
Գործարքը կարող է ավարտին հասցվել արդեն հաջորդ շաբաթ։ Ակումբներն արդեն գրեթե համաձայնության են եկել տրանսֆերի շուրջ։
Ավարտված մրցաշրջանում Սկամական Ա Սերիայի 36 խաղում դարձել է 16 գոլի հեղինակ՝ ճանաչվելով «Սասուոլոյի» լավագույն ռմբարկուն։
























































