«Նիսի» գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի փոխանցմամբ, մասնագետն արդեն վաղը պաշտոնապես կներկայացվի որպես փարիզյան թիմի գլխավոր մարզիչ։
Գալտյեի հետ պայմանագրի կնքման արարողությանը մասնակցել է ակումբի մարզական տնօրեն Լուիս Կամպոսը։ Հենց նա էր ցանկանում մասնագետին տեսնել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։
Գալտյեն այս պաշտոնում կփոխարինի Մաուրիսիո Պոչետինոյին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն որպես փոխհատուցում 10 մլն եվրո կվճարի «Նիսին»։
























































