ՊՍԺ-ի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը կարող է վերադառնալ ՊՍՎ։ Այս մասին հայտնում է Eindhoven Dagblad-ը։
Նշվում է, որ հոլանդական ակումբը դիտարկում է 2011-ից 2015 թվականներին ՊՍՎ-ում հանդես եկած խաղացողին վերադարձնելու հնարավորությունը։
Վեյնալդումի պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: ՊՍՎ-ի հետ հնարավոր գործարքը գնահատվում է որպես քիչ հավանական՝ պայմանավորված ֆինանսական բաղադրիչով:
Նախորդ մրցաշրջանում Վայնալդումը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 31 հանդիպում Լիգա 1-ում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
























































