Իտալական «Մոնցան» մտադիր է ամռանը ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդիին։ Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ բանակցություններն արագացնելու համար իտալացիները ֆուտբոլիստի կնոջը՝ Վանդա Նարային, որը նաև նրա գործակալն է, առաջարկում են սեփական շոու վարել հեռուստատեսությամբ։ Չնայած դրան՝ հիմնական խնդիրը մնում է խաղացողի աշխատավարձը, որը նա ստանում է փարիզյան ակումբում՝ տարեկան 10 մլն եվրո։
«Մոնցայի» սեփականատերը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին է։ Ֆունկցիոները այն հեռուստաընկերության գլխավոր բաժնետերն է, որի հետ Նարան ավելի վաղ պայմանագիր էր կնքել։
























































