«Նոան» շարունակում է համալրել շարքերը։
Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը, հաջորդ մրցաշրջանում «Նոայում» հանդես կգան Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ Կարեն Նալբանդյանը և Նորայր Նիկողոսյանը, ինչպես նաև կիսապաշտպան Վահագն Հայրապետյանը։
25-ամյա Հայրապետյանը նախկինում հանդես է եկել «Փյունիկում» և «Ալաշկերտում», ինչպես նաև 9 հանդիպման է մասնակցել Հայաստանի երիտասարդական հավաքականում։
Նիկողոսյանի և Նալբանդյանւի վերջին ակումբը «Նորավանքն» էր, որի կազմում վերջիններս դարձան Հայաստանի գավաթակիր։