Sportbible-ն հայտնում է, որ «Յուվենտուսը» մտադիր է «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս մարզիչ Խոսեպ Գվարդիոլային առաջարկել թուրինյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։
«Յուվենտուսի» ղեկավարությունը դժգոհ է գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարիի աշխատանքից և արդեն սկսում է փոխարինող փնտրել 61-ամյա մասնագետի համար՝ առաջին հերթին դիտարկելով Գվարդիոլայի թեկնածությունը։
Ինչպես նշում է աղբյուրը, իտալական գրանդը ցանկանում է նաև ձեռք բերել «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկին և պատրաստ է նիդեռլանդացի պաշտպանի համար վճարել 150 մլն ֆունտ ստերլինգ։