Վանաձորի «Լոռին» հայտարարել է հերթական ձեռքբերման մասին։ Ակումբ է տեղափոխվել հարձակվող Դավիթ Ղանդիլյանը։ Այս մասին հայտնում է «կանաչների» պաշտոնական կայքը։
26-ամյա ֆուտբոլիստը «Շիրակի» սան է, հանդես է եկել նաև «Փյունիկում», «Արարատում», Լիբանանի «Հոմենթմենում», մոնղոլական «Դերենում»։ Հայաստանի սուպերգավաթակիր է։
Ղանդիլյանի վերջին ակումբը եղել է Երեւանի «Ալաշկերտը»։
Նշվում է նաև, որ «Լոռիում» Ղանդիլյանը հանդես կգա 11 համարի մարզաշապիկով։