Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի նորեկ Չարենցավանի «Վանը» համալրում ունի: Վանաձորի «Լոռիից» մեկ այլ մարզային թիմ՝ «Վան» է տեղափոխվել Դավիթ Ղանդիլյանը:
«Վանը» շարունակում է տրանսֆերային ակտիվ գործընթաց ծավալել: Թիմին են միացել արդեն Էբերտ Կարդոսո դա Սիլվան, Վահագն Այվազյանն ու Հենրի Ավագյանը: