Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը շաբաթ օրը Հռոմի մրցաշարի կիսաեզրափակչում հաղթել է նորվեգացի Կասպեր Ռուդին (6:4, 6:3):
Աշխարհի առաջին ռակետի համար այս հաղթանակը 1000-րդն էր կարիերայում։
Նովակը դարձավ միայն հինգերորդ խաղացողը, ով հասավ 1000 հաղթանակի շեմին՝ Ջիմի Քոնորսից (1274), Ռոջեր Ֆեդերերից (1251), Իվան Լենդլից (1068) և Ռաֆայել Նադալից (1051) հետո։
Ընդհանուր առմամբ Նովակն իր կարիերայի ընթացքում անցկացրել է 1203 հանդիպում՝ նվաճելով 86 տիտղոս։