Անգլիացի նախկին կիսապաշտպան Սթիվ Մաքմանամանը «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդ է համարում Կարիմ Բենզեմային։
«Բենզեման այժմ ֆավորիտ է: Այս մրցաշրջանում Լևանդովսկին ավելի շատ գոլեր է խփել «Բավարիայի» կազմում, սակայն այն, ինչ Կարիմին դարձնում է ֆավորիտ` նրա գոլերի կարևորությունն է:
Նա հեթ-տրիկ ունի ՊՍԺ-ի դեմ, հեթ-տրիկ՝ Չելսիի դեմ, պոտենցիալ չեմպիոնական գոլ՝ «Սևիլիայի» դեմ: Նրա գոլերի արժեքը միանշանակ առաջ է տանում նրան»,- ասել է Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպանը Football Times-ին: