ԱՊԼ-ի 37-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Չելսիի» հետ։
Այդ խաղում մանկունիանցիների միակ գոլը խփեց Կրիշտիանու Ռոնալդուն։ Խաղից հետո պորտուգալացու ցուցադրած խաղի մասին է խոսել ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը։
«Այսօր Ռոնալդուն գոլ խփեց, բայց ես չեմ ցանկանում խոսել այդ փաստի մասին։ Այն, թե ինչպես է նա աշխատանքին վերաբերվում 37 տարեկան հասակում, հիանալի է։ Ռոնալդուն կարող է շատ խաղերում մեզ օգտակար լինել, եթե շարունակի այսպիսի խաղ ցուցադրել։
Նրա ապագայի հետ կապված որոշումը կկայացնի տեն Հագը, սակայն այսօր Կրիշտիանուն շատ լավ տեսք ուներ»,- նշել է գերմանացի մասնագետը։