«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է անձամբ Խոսեպ Գվարդիոլան։ Իսպանացին Ֆրենկիին տեսնում է որպես Ֆերնանդինյոյի փոխարինող, ով ամռանը կհեռանա թիմից։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղացողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։
24-ամյա Դե Յոնգը իսպանական թիմին միացել է Ամստերդամի «Այաքսից» 2019 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում հոլանդացի կիսապաշտպանը 43 խաղ է անցկացրել, որոնցում խփել է չորս գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում։