Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է անգլիական ակումբում առկա բարդ իրավիճակի, ինչպես նաև իր ապագա պլանների մասին։
«Ես մնում եմ «Չելսիում», սա իմ աշխատանքն է։ Անկախ նրանից, թե ակումբը երբ կհաղթահարի այս դժվար իրավիճակը, և թե ինչպիսի աշխատանք կկարողանանք կատարել տրանսֆերային պատուհանի ընթացքում, ես կայացրել եմ որոշումս։
Անկած ցանկացած դժվարությունից, մենք նվիրվելու ենք առավելագույն կերպով։ Ես իմ գիտելիքներն ամբողջ սրտով տրամադրելու եմ ակումբին»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Football London-ը։