«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Ռոմայի» հարձակվող Նիկոլո Ձանիոլոյի ծառայություններով: Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Ձանիոլոն դեռ համաձայնության չի եկել «Ռոմայի» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ: Հնարավոր է, որ գալիք ամառ նա լքի իտալական թիմը։
«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի միակ ներկայացուցիչը չէ, որը հետաքրքրված է ֆուտբոլիստով։ «Ռոմայի» ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել նաև «Տոտենհեմը» և «Նյուքասլը»:























































