Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը հայտնվել է ևս մեկ թոփ-ակումբի դիտակետում, հայտնում է Goal-ը։
Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա նորվեգացու ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։
Նշենք, որ Հոլանդի տրանսֆերի գլխավոր հավակնորդը «Մանչեսթեր Սիթին» է։
Ներկայիս թիմի կազմում հարձակվողը մասնակցել է 27 հանդիպման և խփել է 25 գնդակ: Transfermarkt-ը Հոլանդի տրանսֆերային արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո: