Պաշտպան Էշլի Յանգը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը «Ասթոն Վիլայի» հետ, հայտնում է Goal-ը՝ վկայակոչելով The Times-ը։
36-ամյա խաղացողը անգլիական ակումբ է վերադարձել «Ինտերից» անցած ամառ, սակայն նրա պայմանագրի ժամկետը լրանում է հունիսին:
Յանգը ցանկանում է նոր պայմանագիր կնքել, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդն արդեն հաստատել է, որ ակումբը բանակցություններ է սկսել խաղացողի հետ պայմանագիրը երկարաձգելու համար: