«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը մեկնաբանել է այն շշուկները, որոնք իրեն կապում են Լոնդոնի «Արսենալ» տեղափոխության հետ: Բրազիլացի հարձակվողը հայտարարել է, որ կենտրոնացած է ընթացիկ մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտելու վրա, որն այսօր՝ ապրիլի 26-ին, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում կմրցի «Ռեալի» հետ.
«Երբ ես տեղափոխվեցի «Մանչեսթեր Սիթի», շատ երիտասարդ էի՝ ընդամենը 19 տարեկան: Այս տարիների ընթացքում մենք շատ տիտղոսներ ենք նվաճել: Պետք է հաղթենք Չեմպիոնների լիգայում, քանի որ անցած տարի մենք դրան շատ մոտ էինք, իսկ այս մրցաշրջանում արդեն հասել ենք կիսաեզրափակիչ:
Ես կենտրոնացած եմ մրցաշրջանի մնացած հատվածի վրա, վճռական խաղեր են մնացել: Մրցաշրջանն ավարտելուց հետո մենք կտեսնենք, թե ինչ տեղի կունենա իմ՝ «Մանչեսթեր Սիթիում» մնալ-չմնալու հետ կապված»,- Ժեզուսի խոսքերն է փոխանցում Marca-ն: