«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է մերսիսայդյան դերբիում գրանցված վիճահարույց դրվագի մասին։
«Երկրորդ խաղակեսում կարող էինք 11-մետրանոցի իրավունք վաստակել, բայց մրցավարներն այլ որոշում կայացրին։ Այժմ հնարավոր չէ փոխել որևէ բան։ Եթե Սալահը հայտնվեր նույն իրավիճակում, մրցավարները կնշանակեին 11-մետրանոց։
Ես կոնֆլիկտ չեմ փնտրում և կարծում եմ, որ սա ֆուտբոլի մի մասն է։ Երկրորդ կեսում ևս մեկ խախտում եղավ Էնտոնի Գորդոնի նկատմամբ, բայց այս անգամ էլ մրցավարները չարձագանքեցին»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։