ԱՊԼ-ի 34-րդ տուրում «Լիվերպուլը» մերսիսայդյան դերբիում 2-0 հաշվով հաղթեց «Էվերթոնին»։
Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։
«Առաջին խաղակեսում այնքան էլ լավ չխաղացինք։ Մրցակիցը բարդացրեց մեր գործը և տեղաշարժվելու հնարավորություն չտվեց։
Չէինք կարողանում բավարար արագություն հաղորդել և փոխանցումներ էինք խաղարկում այն հատվածում, որտեղ մրցակցի ինը ֆուտբոլիստ կար։
Ամեն դեպքում, վերջին ամիսներին այնքան հաղթանակ ենք տարել, որն ուղղակի անհավատալի է։ Պետք է աշխատել։ Տղաները կրկին արեցին դա, ինչի համար շատ գոհ եմ»,- Կլոպի խոսքերն է մեջբերում BBC-ն։























































