ԱՊԼ-ի 34-րդ տուրում «Չելսին» 1-0 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»։
86-րդ րոպեին հյուրերի կազմում կարմիր քարտ ստացավ Քրեյգ Դոուսոնը։ Հաջորդ րոպեին Ժորժինյոն չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոց հարվածը։ Հիմնական ժամանակի վերջին րոպեին Քրիստիան Պուլիշիչը դարձավ գոլի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով «ազնվականներին»։
«Չելսին» վաստակեց 65 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ «Վեսթ Հեմը» 52 միավորով 7-րդ տեղում է։























































