«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը բնակության վայր է ընտրում Մանչեսթերում։
Մասնագետն ընտրել է քաղաքի կենտրոնում գտնվող մի բնակարան։
Mirror-ը նշում է, որ տեն Հաագն իր ընտրությունը հիմնավորել է նրանով, որ չի ցանկանում հեռու լինել երկրպագուներից։ Մասնագետը բնակարան է ընտրել այն շենքում, որտեղ ապրում են նաև Խոսեպ Գվարդիոլան և Բերնարդո Սիլվան։
Տեն Հագը երեք տարվա պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Սակայն պայմանագիրը նախատեսում է ևս մեկ տարով երկարաձգում։























































