«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունին մեկնաբանել է «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի՝ հաջորդ մրցաշրջանից մանկունիացիների գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուն.
«Սա շատ մեծ աշխատանք է, և հաճելի է տեսնել, որ հիմա նրանք հրավիրել են մարզչի, որը, երևում է, ժամանակ կստանա: Ես վստահ եմ, որ նրանք տեն Հագին հնարավորություն կտան թիմը վերակառուցելու, քանի որ դա շատ կարևոր է:
Երկրպագուները պետք է համբերություն ցուցաբերեն, քանի որ ոչինչ այդքան արագ չի փոխվի, որքան՝ իրենք ցանկանում են: Նման բաները չեն արվում մեկ երեկոյում»,- Ռունիի խոսքերն է փոխանցում Reuters-ը: