«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը ցանկանում է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Tuttomercato-ն, արգենտինացին ցանկություն ունի կարիերան շարունակել «Լիվերպուլի» կազմում։ Ըստ աղբյուրի՝ մերսիսայդցիներն այս պահին հետաքրքրված չեն Լաուտարոյի ծառայություններով, այնինչ «Արսենալը» հասցրել է կապ հաստատել հարձակվողի ներկայացուցիչների հետ։
Մարտինեսի ներկայիս տրանսֆերային արժեքը կազմում է 80 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։