Ինչպես հայտնում է բրիտանական Daily Mirror-ը, ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հեգը մեծ գումար կստանա թիմը վերակազմավորելու համար։ Սպասվում է, որ այս ամառ «Մանչեսթեր Յունայթեդից» կհեռանա 12 ֆուտբոլիստ:
Թիմից կհեռանան կիսապաշտպաններ Պոլ Պոգբան, Նեմանյա Մատիչը, Ջեսի Լինգարդան ու Խուան Մատան, ինչպես նաև Էդինսոն Կավանիի և Լի Գրանտի պայմանագրերը ևս չեն երկարաձգվի։ Այս 6 խաղացողները «Օլդ Թրաֆորդը» կլքեն անվճար։
Վեց այլ խաղացողների՝ պաշտպաններ Աարոն Վան-Բիսակայի, Էրիկ Բայիի, Ֆիլ Ջոնսի և Ալեքս Տելլեսի, ինչպես նաև հարձակվողներ Անտոնի Մարսիալի և Մարկուս Ռեշֆորդի ապագան հարցականի տակ է:
Նաև տեն Հագը կստանա 300 միլիոն եվրո նոր տրանսֆերների համար: