Ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի նշանակման մասին։
«Տեն Հագը պետք է տրանսֆերային պատուհանի ընթացքում կարողանա մի քանի ձեռքբերում ունենալ, ինչպես նաև բաժանվել 2-3 խաղացողներից, որոնք խնդիրներ են ստեղծում ակումբում։
Նորանշանակ մարզիչը պետք է կարողանա «վերակենդանացնել» մի քանի խաղացողների։ Ոչ մի ակումբ հեռու չէ տիտղոսներ նվաճելու հնարավորությունից։ Ես այդ մասին համոզվել եմ «Լիվերպուլում» խաղալու տարիներից»,- Կարագերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։