«Զալցբուրգը» ձեռք է բերել «Շախտյորի» հարձակվող Ֆերնանդոյին։
23-ամյա ֆուտբոլիստն ավստրիական թիմի հետ պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականի ամառ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Շախտյորը» բրազիլացու համար ստանալու է 6 միլիոն եվրոյից մի փոքր ավել։
Ֆերնանդոն «Շախտյորում» է հանդես գալիս 2018 թվականից։ Այս մրցաշրջանում նա Ուկրաինայի առաջնության 7 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ։