«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մտադիր է ակումբի նախագահ Դանիել Լևիին և տնօրեն Ֆաբիո Պարատիչիին բացատրել, որ թիմին վեց նոր խաղացողներ են անհրաժեշտ՝ հաջորդ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում և եվրոպական մրցաշարերում լավ հանդես գալու համար, հայտնում է The Telegraph-ը։
Նշվում է, որ լոնդոնյան ակումբը արդեն հասել է թիմում ոչ տեղացի խաղացողների թվի իրենց սահմանաչափին, ինչը կարող է ազդել նրանց տրանսֆերային ծրագրերի վրա:
ԱՊԼ ընթացիկ առաջնությունում Կոնտեի թիմը 57 միավորով 4-րդն է:























































