ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վերադառնալ «Բենֆիկա», որի կազմում ավելի վաղ հանդես է եկել, հայտնում է լրագրող Պեդրո Ալմեյդան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել արգենտինացի ֆուտբոլիստներից՝ բացառությամբ Լիոնել Մեսսիին:
Անխել Դի Մարիայի հետ պայմանագիրը չի երկարաձգվի, իսկ Լեանդրո Պարեդեսն ու Մաուրո Իկարդին կարող է Ա Սերիայի այլ թիմեր տեղափոխվել:
























































