«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է լուրերն այն մասին, որ իր թիմը մոտ է Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ պայմանագիր կնքելուն:
«Հոլանդի մասի՞ն.․․ Ես ձեր հարցին պատասխան չունեմ։ Առանց մեկնաբանությունների։ Իմ գլխում մեկ այլ մտահոգություն կա՝ մտածել, թե ինչ կլինի այս ակումբում հաջորդ մրցաշրջանում:
Մեզ հարձակվող պե՞տք է: Մենք խաղում ենք առանց հարձակվողի։ Մի քանի տարի է՝ ինչ չեմ մտածում տրանսֆերային պատուհանների մասին, հատկապես, երբ մենք անհավանական հանդիպումներ ենք ունենում, որոնք ուզում ես վերապրել»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը՝ «Բրայթոնի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում։
Այսօր հայտնի է դարձել, որ «Մանչեսթեր Սիթին» համաձայնեցրել է պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ։ Մանրամասներն՝ այստեղ։