ՊՍԺ-ն մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել արգենտինացի ֆուտբոլիստներից, բացառությամբ՝ Լիոնել Մեսսիի: Այս մասին հայտնում է L’Equipe-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Անխել Դի Մարիայի հետ պայմանագիրը չի երկարաձգվի, իսկ Լեանդրո Պարեդեսն ու Մաուրո Իկարդին կարող են իտալական այլ թիմեր տեղափոխվել:
34-ամյա Դի Մարիան 2015 թվականից է հանդես գալիս ֆրանսիական թիմում: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման, դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
27-ամյա Պարեդեսը ՊՍԺ է տեղափոխվել «Զենիթից» 2019 թվականի հունվարին: Ընթացիկ առաջնության 22 խաղում կիսապաշտպանը դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
29-ամյա Իկարդին 2019 թվականին «Ինտերից» է տեղափոխվել ՊՍԺ՝ վարձակալության հիմունքներով, իսկ մեկ տարի անց նրա տրանսֆերը գնվել է 50 մլն եվրոյի դիմաց: Հարձակվողը մրցաշրջանի 30 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ: