Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը հաղթել է Մոնտե Կարլոյում անցկացված Masters մրցաշարում։
Եզրափակիչ խաղում աշխարհի հինգերորդ ռակետը երկու սեթում հաղթեց իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինին, ով ATP-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 46-րդ տեղը։
1 ժամ 37 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 6:3, 7:6 (7:3) հաշվով՝ հօգուտ հույնի։
23-ամյա Ցիցիպասը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Մոնտե Կարլոյի մրցաշարի հաղթողի տիտղոսը։ Նրա համար սա ութերորդ տիտղոսն է կարիերայում և առաջինը 2022 թվականին։