Փիրս Մորգանը «Արսենալին» առաջարկել է պայմանագիր կնքել Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
«Արսենալը» պետք է Ռոնալդուին ձեռք բերի այս ամառ։ Ես բացարձակապես լուրջ եմ: Դա կլուծեր մեր հարձակման գծի խնդիրը և նաև կօգնի ինձ մոռանալ Օբամեյանգին:
Ես արդեն մարզաշապիկ եմ ընտրել Կրիշտիանուի համար»,- մեջբերում է Մորգանին Mirror-ը։
Հիշեցնենք, որ երեկ «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկող 37-ամյա պորտուգալացին հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Նորվիչի» դեմ խաղում (3:2):