Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի խաղում «Նյուքասլը» սեփական հարկի տակ ընդունեց «Լեսթերին» և կամային հաղթանակ տարավ 2-1 հաշվով։
11-րդ րոպեին Ադեմոլա Լուկմանի խփած գնակին 30-րդում պատասխանեց Բրունո Գիմարաեշը, ով խաղավերջում նաև հաղթանակ պարգևեց տանտերերին՝ դառնալով դուբլի հեղինակ։
«Վեսթ Հեմը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Բարնլիի» հետ (1:1), որն առաջին խաղն անցկացրեց Շոն Դայչի հեռացումից հետո։ 33-րդ րոպեին Վաուտ Վեգհորստը առաջ մղեց հյուրերին, իսկ 74-րդ րոպեին Թոմաս Սոուչեկը հավասարեցրեց հաշիվը։
Մրցաշարային աղյուսակում թիմերի դասավորվածությունը․
7․ Վեսթ Հեմ — 52 միավոր
9․ Լեսթեր — 40 միավոր
14․ Նյուքասլ — 37 միավոր
18․ Բարնլի — 25 միավոր