ՊՍԺ-ն ամեն գնով ցանկանում է թիմում պահել հարձակվող Կիլիան Մբապեին։
Ինչպես տեղեկացնում է RTL France-ն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է առանձնազրույց ունենալ Կիլիանի հետ՝ փորձելով համոզել վերջինիս մնալ Փարիզում։
Հարձակվողն իր հերթին ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 20 գոլի և 14 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արքայական ակումբը» բանավոր համաձայնության է հասել ֆուտբոլիստի հետ։