«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է «Լիվերպուլի» հետ մրցել «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենիին ձեռք բերելու համար, հայտնում է Goal-ը։
Աղբյուրի համաձայն՝ պայմանավորված այն հանգամանքով, որ «Սիթիի» կիսապաշտպան Ֆերնանդինյոն որոշել է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ ակումբից, «քաղաքայինների» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան փոխարինման տարբերակներ է փնտրում։
Նշենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 40 մլն եվրո։
Նրա պայմանագիրը մոնեգասկների հետ նախատեսված է մինչև 2024թ․ ամառը։