Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենը պատմել է «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած ժամանակի մասին, որի կազմում հանդես է եկել 2009-ից 2012 թվականներին.
«Ամեն անգամ, երբ մարզման էի դուրս գալիս «Յունայթեդի» ֆուտբոլիստների հետ, ես զգում էի, որ նրանք հաղթողի հոգեբանություն ունեն: Թվում էր` նրանք ոչ մեկին չեն կարող պարտվել:
Նրանք կարող էին բառացիորեն սպանել իրար: Ֆուտբոլիստները մեծագույն ընկերներ էին, բայց մարզումների ժամանակ ինչ ասես կարող էր տեղի ունենալ: Նրանք կարծես կենդանիներ լինեինք, ովքեր ցանկանում են միշտ հաղթել` ամեն գնով»,- Օուենի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Մայքլը 52 խաղում դարձել է 17 գոլի հեղինակ: Անգլիական ակումբի կազմում նա դարձել է Պրեմիեր Լիգայի չեմպիոն, հաղթել է Լիգայի Գավաթում և Անգլիայի Սուպերգավաթում: