ՊՍԺ-ն պատրաստ է շքեղ առաջարկ անել հարձակվող Կիլիան Մբապեին՝ նրան թիմում պահելու համար, BBC-ին հայտնել է լրագրող Գիլյեմ Բալագեն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիացին ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու համար կարող է խոշոր բոնուս ստանալ՝ 150 մլն եվրոյի չափով (2 տարվա պայմանագիր)։
Ըստ այդմ՝ Մբապեի աշխատավարձը մեկ մրցաշրջանի համար կկազմի 25 միլիոն եվրո, ևս 50 միլիոն որպես բոնուս կստանան խաղացողի ծնողները։ Նշվում է, որ այժմ Մբապեն ցանկանում է, որ «Ռեալը» նույնպես մեծացնի իր առաջարկը։
Մբապեն այս մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 28 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։