«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքերը, որն իրեն աշխարհի լավագույն մարզիչն էր անվանել։
«Ես չեմ դարձել այն մարզիչը, որին կարելի է լավագույնն անվանել։ Դա ես չեմ։ Շատ շնորհակալ եմ, բայց ոչ։ Կցանկանայի ինձ լավագույնը կոչել, բայց չեմ կարող»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում BBC-ն։
Ապրիլի 10-ին «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» կհանդիպեն ԱՊԼ-ի, իսկ ապրիլի 16-ին՝ Անգլիայի Գավաթի շրջանակներում։