«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է իր վարկածով աշխարհի լավագույն մարզչի անունը։
«Պեպ Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է։ Կարծում եմ՝ բոլորը համաձայն են այս կարծիքի հետ։ Այն, որ նա չի կարողանում իր ներկայիս ակումբի հետ հաջողության հասնել, թերևս պատահականության արդյունք է։ Ես նույնպես չեմ կարողանում հասկանալ, թե ինչն է նրան խանգարում այդ հարցում»,- նշել է գերմանացի մասնագետը։
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի առաջիկա տուրում ապրիլի 10-ին կկայանա «Մանչեսթեր Սիթի»-«Լիվերպուլ» հանդիպումը, որը մեծ կարևորություն ունի չեմպիոնության հարցում։
























































