Հարձակվող Կիլիան Մբապեն կարող է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Չնայած Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությանը, ֆրանսիացին, ամենայն հավանականությամբ, կշարունակի հանդես գալ փարիզեցիների կազմում:
Նշվում է, որ նրա որոշման վրա կարող է ազդել 2024 թվականի Օլիմպիական խաղերի անցկացումը Փարիզում և այս մրցաշարում Ֆրանսիայի հավաքականի հետ ոսկե մեդալ նվաճելու ցանկությունը։ Այդ երկու տարվա ընթացքում Մբապեն ՊՍԺ-ի հետ նաև Չեմպիոնների լիգայում հաղթելու հնարավորություն կունենա։
Այս մրցաշրջանում ֆրանսիացին Լիգա 1-ի 27 խաղում դարձել է 17 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
























































